Դիմակներ, ջերմաչափում, հեռավորություն և պաշտպանիչ ապակիներով նստարաններ, այս ամենի առկայությունը անհրաժեշտ են քննությունները համաձայն նոր մարտահրավերների անցկացնելու համար:
Նոր սահմանափակումները, որոնք ներդրվել են համաճարակաբանական իրավիճակից ելնելով, կներդրվեն նաև ուսուցիչների հետ քննությունների ժամանակ: Սկսնակ ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների համար քննությունները կանցկացվեն հուլիսի 22-ից սկսած:
Մենք մանրամասն կտեղեկացնենք ձեզ բոլոր կանոնների վերաբերյալ: Քննության մասնակիցները կանցնեն ջերմաչափում քննական կենտրոնի մուտքի մոտ: Նրանց քննասեղանները կունենան պաշտպանիչ դիմային թափանցիկ ապակի: Քննասեղանների միջև լայնակի հեռավորությունը կլինի 2 մետր, իսկ հեռավորությունը՝ 1 մետր:
Քննական կենտրոններից յուրաքանչյուրում կթույլատրվի ոչ ավել քան 10 մասնակցի ներկայություն: Խորհուրդ է տրվում ունենալ սեփական դիմակ, սակայն այն չունենալու դեպքում Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը յուրաքանչյուր մասնակցի կտրամադրի դիմակ: Քննության մասնակիցները պետք է ղեկավարվեն բացառապես Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության պահպանման ազգային կենտրոնի կողմից առաջարկվող կանոններով:
Հնարավորինս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն ինչպես քննությանը գրանցվելու պահին, այնպես էլ՝ մինչև քննասեղանի մոտ հասնելը: Քննության ժամանակ կարելի է հանել դիմակը, քանի որ այդ ժամանակ սոցիալական հեռավորությունը պահպանված կլինի: Քննասենյակի պատուհանները պետք է բաց վիճակում լինեն: Եթե սենյակում ջերմությունը հասնում է մինչև 30 աստիճան, ապա կթույլատրվի միացնել օդորակիչը: Վերջինիս միացված լինելու դեպքում պետք է կրել դիմակ: Քննության մասնակիցը իր մոտ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և քննությանը մասնակցության քարտ:
Քննության մասնակիցը քննասենյակ կարող է բերել պլաստիկ տարայով ջուր և սև գույնի գելային գրիչ: Խորհուրդ չի տրվում քննասենյակ բերել այլ անձնական իրեր, որպեսզի հնարավորինս նվազեցվի առարկաների միջոցով վարակի փոխանցումը: Պրակտիկ ուսուցիչների համար քննությունների անցկացումը հետաձգվել է մինչև աշուն:
Նյութը վերցված է etaloni.ge կայքէջից: