«Լիլոյի» շուկայում այսօրվանից լայնամասշտաբ թերմոսքրինինգ կսկսվի

«Լիլոյի» շուկայում այսօրվանից լայնամասշտաբ թերմոսքրինինգ կսկսվի

«Լիլոյի» շուկայում այսօրվանից լայնամասշտաբ թերմոսքրինինգ կսկսվի: Համապատասխան որոշումը կայացվել է այն պատճառով, որ այս շուկայում է աշխատում Գարդաբանիի բնակիչների մեծ մասը:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ «Լիլոյի» շուկայում աշխատող որոշ խմբեր արդեն հետազոտվել են, իսկ այսօրվանից կսկսվի մարդկանց ավելի մեծամասշտաբ հետազոտություն:

«Գարդաբանիի շատ բնակիչներ են աշխատում «Լիլոյի» շուկայում: Այս պահին մտածում ենք մեծամասշտաբ հետազոտություն անցկացնել միայն շուկայում, քանի որ Գարդաբանին ամենասերտ կապն ունի շուկայի հետ», — հայտարարել է Գամկղրելիձեն:

Հիշեցնենք՝ վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 20 դեպք Գարդաբանիի շրջանի երկու գյուղերում՝ Ղարաջալարում և Ղարաթակլիում: Մի քանի դեպքերում վարակի սկզբնական աղբյուրը դեռևս չի պարզվել: