Գանձացի պատանի ըմբիշի հաղթանակը Թբիլիսիում

Գանձացի պատանի ըմբիշի հաղթանակը Թբիլիսիում

Ապրիլի 22-24ը Թբիլիսիում տեղի ունեցավ Նոդար Բեկուրիշվիլու անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը:

Մրցաշարին մասնակցում էին շուրջ 250 պատանի ըմբիշներ ոչ միայն Վրաստանից, այլ նաև հարևան պետություններից: Այս մրցաշարին մասնակցեցին նաև Գանձայի ըմբշամարտի դպրոցի պատանի սաները: Նրանցից փայլուն հանդես եկավ Հակոբ Պողոսյանը, ով 42կգ քաշային կարգում 25 մարզիկների շարքում գտնվեց ուժեղագույնը: Մինչև եզրափակչին հասնելը նա հաղթեց երեք գոտեմարտ, իսկ եզրափակչում, հաղթելով Ադրբեջանը ներկայացնող ըմբիշին, գրավեց առաջին մրցանակային տեղը:
Գանձացի պատանի ըմբիշը իր այս հաղթանակը նվիրում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Էլմիրա Աբգարյան.



Opinion, pooling and voting