Ասֆալտի առաջին շերտը, որը լվեցվել էր մայիսի 22-ին, սկսել է քանդվել, հայտնվել են ճաքեր և փոսեր:
Ճանապարհը հատկապես անմխիթար վիճակում է Օրլովկա-Սպասովկա խաչմերուկում գտնվող կամրջի մոտ:
Նշենք, որ Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատումն ամբողջությամբ չի ավարտվել:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի վերականգնողական աշխատանքներն իրականացնում է ARALI ճանապարհաշինարարական ընկերությունը: Նախագծի գումարը 4,627,900 լարի է, իսկ աշխատանքների ավարտի ժամկետը` 2020 թվականի դեկտեմբերն է: