Ֆիոնա Մութեզին տասը տարեկան մի աղջիկ է, ով մոր և իր քույր ու եղբայրների հետ ապրում է Կատվեի ետնախորշերում: Նրանք փոքր տարիքից արդեն ծանոթ են ծանր աշխատանքին, իսկ նրանց մայրը ամեն բան անում է՝ ընտանիքն ապահովելու համար:
Մի օր Ֆիոնան ծանոթանում է նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Կատենդեի հետ, ով որոշել է դառնալ միսիոներ և զբաղվում է տեղի երեխաներին շախմատ սովորեցնելով: Նա միանգամից նկատում է այդ աղջկա տաղանդը, ով տարբերվում է հնարամտությամբ և խելացիությամբ:
Մայրը, սակայն, չի ցանկանում աջակցել դստերն իր նոր ձգտումների մեջ, քանի որ վախենում է, թե վերջինս կհիասթափվի՝ չկարողանալով հասնել ցանկալի արդյունքի: Մի որոշ ժամանակ անց մայրը հասկանում է, որ իր երեխան հիասքանչ հնարավորություն ունի տարբերվելու և օգնում է դստերը՝ իրականացնելու իր երազանքը:
Ընդհանուր ֆիլմը այստեղ.