Հենզել Մկոյանը պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը

Հենզել Մկոյանը պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը

Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հյուրասիրությամբ մեծ հավաքույթ է տեղի ունեցել,  որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ շրջանի տարբեր գյուղերից:

Հենզել Մկոյանը հավաքույթի ժամանակ ելույթի ընթացքում խոսել է իր առաջիկա քայլերի մասին և նշել, որ եթե լինի ժողովրդի ցանկությունը, ապա նա պատրաստ է նորից մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

«Ես, 21 տարի լինելով Վրաստանի խորհրդարանի անդամ, 21 տարի եղել եմ ժողովրդի, կառավարության ու պետության կողքին: Լինելով ձեր խոնարհ ծառան՝ այսօր էլ պատրաստ եմ, ձեր ցանկության ու խնդրանքի դեպքում նորից մասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Մկոյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց մեծամասնական պատգամավորության թեկնածուներին, որոնց շարքում չկար Հենզել Մկոյանը: Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից իշխող կուսակցությունն առաջադրել է գործող պատգամավոր Սամվել Մանուկյանի թեկնածությունը:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:

Aliq.ge