
Այսօր Գանձա-Փոկա ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։
Nissan X-terra մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է։
Վթարի հետևանքով զոհվել է Գանձա գյուղի 64-ամյա բնակիչը։
Մեքենայում գտնվել է նաև զոհվածի 7-ամյա թոռը ով չի տուժել։
Տեղում աշխատել են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։