Սադախլոյում ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա

Սադախլոյում ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա

Ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա Վրաստանի Սադախլո գյուղում։ Այդ մասին Sputnik-Արմենիա-ի հետ զրույցում հաղորդել է Aliq Media տեղեկատվական գործակալության լրագրող Նորայր Գասպարյանը։

Նրա խոսքով՝ տուժածն իր ընկերն է, երիտասարդ տղամարդու եւ ադրբեջանցիների միջեւ տեղի է ունեցել բախում, սակայն տեղի ունեցածի շարժառիթը դեռեւս հայտնի չէ։

Ավելի վաղ Գասպարյանը հայտնել էր Facebook-ում, որ նրա ընկերոջը ծեծել են, այնուհետեւ փախուստի դիմել։ Դեպքը պատահել է Սադախլո գյուղի ոստիկանության բաժնի մոտ։

«Բախում է տեղի ունեցել, սակայն դեռեւս հայտնի չէ՝ արդյոք ազգային հողի վրա էր, թե ոչ»,-ասել է Գասպարյանը։

Նա նշել է, որ ընկերոջ հետ լուրջ ոչինչ տեղի չի ունեցել։ Ներկայում կոնֆլիկտը սպառված է։

News.am