Գորելովկա գյուղում ապրում են դուխաբորներ, ովքեր այստեղ հաստատվել են 19-րդ դարում:
Ամեն տարի գնալով դուխաբոր համայնքի բնակիչների թիվը քչանում է: Որոշ գյուղերում ապրում են ընդամենը 2-3 ընտանիք, իսկ որոշներում էլ ընդհանրապես չեն մնացել: Ներկայումս դուխաբորների ամենամեծ համայնքը ապրում է Գորելովկա գյուղում:
Նյուրան արդեն 10 տարի է զբաղվում է ձեռագործությամբ: Նա մեզ ցույց տվեց ավանդական զգեստներ, որոնք կարված էին ինքնագործ կտորներից:
Ինչպես նշեց Նյուրա Սմորոդինան, զգեստները փոխանցվում են սերնդե սերունդ և հագնում են բոլոր տոնական միջացառումներին: Կինը նշեց, որ երիտասարդությունը չի զբաղվում ձեռագործությամբ և հիմնականում միայն տարեց սերունդն է կրում ավանդական զգեստները տոներին և հուղարկավորությունների ժամանակ:
Նյութերի մանրամասները դիտեք տեսանյութում.