Հուլիսի 28 -ին, Ծալկայի մունիցիպալիտետի Օզնի գյուղի բնակիչները դիմել էին NOR ռադիոյին՝ իրենց խնդիրը բարձրաձայնելու համար:
Օզնի գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց. «Դրությունը մեզ մոտ այսպիսին է, այս համաճարակի պատճառով ճանապարհները փակվել են եւ ժողովուրդը չի կարող մեկնել արտագնա աշխատանքի: Դրա համար ժողովուրդը կարելի է ասել խոտ է ջուկոմ քարից որպեսզի անասունների համար կեր հայթայթի: Գյուղի սկզբնամասում ունենք տարածք, որտեղ ամեն տարի մեր անասուններն էինք արածեցնում եւ խոտի մեծ մասը ստանում էինք այդ տարածքից: Հիմա ասում են ինչ-որ ներկայացուցիչ հնդկաստանից արենդատեր է եղել եւ նրա ժամկետը լրացել է: Այսօր առավոտ այցելելով գյուղի սկզբնամասում գտնվող տարածքը, տեսանք որ խոտը հնձում են: Մոտեցանք հարցրեցինք թե ինչ է կատարվում, երկու հոգի եկան, մեկը ասում է ես եմ տերը, մյուսն էլ ասում է թե ես եմ: Մեր գյուղի մոտակայքի տարածքը եկել հնձում ու տանում են եւ մենք ոչ մի բան չենք կարող անել, դրա համար էլ ամբողջ ժողովուրդը այսօր ոտքի է ելել»:
Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.
Radio NOR · Հողի խնդիրներ Ծալկայի մունիցիպալիտետի Օզնի գյուղում
Մենք կապ հաստատեցինք Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իլիյա Սավաձեի հետ ով մեզ հետ զրույցում նշեց. «Հողերը վաճառված են 2012 թվականից, որը գնել է ներկայացուցիչը՝ Հնդկաստանից: Հողերը այս պահին հնձում են այն մարդիկ, ում սեփականատերը տվել է արենդով: Ես բնակիչներին խոստացել եմ, որ կփորձեմ գտնել սեփականատիրոջը եւ այդ մարդու հետ գալ համաձայնության, որպեսզի բնակիչները իրենք կարողանան արենդով օգտագործել այդ տարածքը»:
Քաղաքապետի հետ զրույցը ստորեւ.
Radio NOR · Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետ / Իլիյա Սավաձե
Լուսանկարները տրամադրել են Օզնի գյուղի բնակիչները.