
Հուլիսի 21-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր Մեծ Գոնդուրա գյուղում ոռոգման համակարգի կառուցման համար:
Ոռոգման համակարգի կառուցման համար հատկացվել է 53, 000 լարի:
Պետական գնումների ծառայությունը կրկին մրցույթ է հայտարարել Սաթխա, Ղուլալիս և Հեշտիա գյուղերում ջրամատակարարման համակարգի վերանորոգման համար:
Նաև նախատեսվում է վերանորոգել Հեշտիա գյուղի պոմպակայանը: Նշված աշխատանքների իրականացման համար հատկացվել է 6 235 լարի:
Հիշեցնենք, որ այս մրցույթը առաջին անգամ հայտարարվել էր մեկ ամիս առաջ, սակայն չէր կայացել: