Մեծ Խանչալի գյուղի դպրոցում ընթանում են շինաշխատանքներ

Մեծ Խանչալի գյուղի դպրոցում  ընթանում են շինաշխատանքներ

Արդեն մեկ ամիս է, ինչ Մեծ Խանչալի գյուղի դպրոցում մեկնարկել են սանհանգույցի կառուցման աշխատանքները:

Նախագծով նախատեսված է կառուցել նոր կցակառույց, որտեղ տեղակայված կլինի կոյուղաջրերի պահեստ:

Ներկայումս արդեն հիմքը կառուցված է: Շինաշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող կազմակերպությունը:

Նախագծի բյուջեն կազմում է 66 846 լարի: