Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղի բնակիչներից մեկը դիմել էր NOR ռադիոկայանին գյուղում ստեղծված իրավիճակը լուսաբանելու նպատակով:
Ըստ բնակչուհի Սվետլանա Բոբլիչենկոյի ահազանգի, հուլիսի 28-ին բնակիչը գտել է տանջահար արված շան:
Բնակչուհին նշում է, որ այսօր առավոտյան իր տան մոտակայքում գտել է մի շան, որը տանջահարված վիճակում և ոտքից զրկված է եղել: Նրա խոսքով, սա արդեն այս տարվա ընթացքում թափառող շների տանջահարման երկրորդ դեպքն է:
Կինը նշում է, որ անցյալ տարի ևս նման վիճակում գտնվող մի շուն է գտել և կերակրել:
Սվետլանան բողոքում է, որ մարդիկ կորցրել են խիղճը և դաժան ձևով են վարվում անօգնական կենդանիների հետ:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Վրաստանի օրենսգրքում կատարված փոփոխությունների, ավելացել է կենդանիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի ցուցաբերման համար սահմանված տուգանքները: Ներկայումս սահմանվել է 100-ից 500 լարի տուգանք (մոտ 180 դոլար) նախկին 40 լարիի փոխարեն (ավելի քան 14 դոլար):
Բացի այդ, սահմանվել է տուգանք 100 լարիի չափով այն ծնողների համար, ում երեխաները դաժանորեն կվերաբերվեն կենդանիների հետ:
Պատգամավորները խստացրել են նաև քրեական պատժամիջոցները կենդանիներին խոշտանգելու կամ դաժան կերպով վարվելու համար: Այժմ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանված է 120-240 ժամյա հասարակական ուղղիչ աշխատանք, կամ տուգանք կամ ազատազրկում ՝ մինչև մեկ տարի: Ծանրացուցիչ հանգամանքների առկայության դեպքում այս գործողությունը կպատժվի հասարակական ուղղիչ աշխատանքնով 200-400 ժամ ժամկետով, տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև 3 տարի ժամկետով: