
Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ մահ է արձանագրվել: Մահացած պացիենտը 79 տարեկան կին էր: Այս մասին տեղեկությունը տարածել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երկրում արձանագրվել է 1155 վարակման դեպք, ապաքինվել է 929 պացիենտ:
Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։