Նինոծմինդայում թափառող շները հարձակվում են հավերի վրա, փչացնում բնակիչների բոստանները և հարձակվում մարդկանց վրա: Նինոծմինդա քաղաքում թափառող շների խնդիրը դեռ ակտուալ է, ինչը դժգոհություն է առաջացնում բնակիչների շրջանում:
Թափառող շները ցանկացած միջոց օգտաործում են սնունդ հայթայթելու համար, հետևաբար, շները դառնում են ագրեսիվ և վտանգավոր: Ինչպես ասում են Չարենց փողոցի բնակիչները, շները փչացնում են բոստանները և վնաս հասցնում բնակիչներին:
«Եթե այսպես շարունակվի, շները շուտով մարդկանց կուտեն: Բակի ցանկապատը բարձրացնելու համար ես ծախսել եմ ավելի քան 7000 լարի, բայց դա նույնպես չի օգնում: Հարևանս եկավ և բողոքեց, որ կովերը փչացրել են կարտոֆիլը, ես ասում եմ, որ դրանք ոչ թե կովերը այլ շներ են փչացրել»:
«Ամեն տարի նույնն է: Ես հասկանում եմ, որ կենդանիներին չեն կարող ոչնչացնել, բայց ինչ-որ բան պետք է արվի: Յուրաքանչյուր բակում հինգ շուն կա », – դժգոհում են Չարենց փողոցի բնակիչները:
Այս մասին ավելին `մեր աուդիո նյութում: