
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիթիշվիլիի հետ միասին գտնվում է Ռաճայում, աղետից տուժած Ղեբի գյուղում։ Նշենք, որ գյուղի ճանապարհի վնասման պատճառով գյուղը կտրվել է արտաքին աշխարհից։
Ուժգին անձրևի հետևանքով վարարած գետը քշել տարել է Դիդի և Պատարա Ղեբի գյուղերը միմյանց կապող կամուրջը։
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառավարության ղեկավարը տեղացիների հետ միասին շրջել է գյուղերով և ծանոթացել նրանց հիմնախնդիրների հետ։ 1tv.ge