Այսօր մեկնարկել են 2020 թվականի մագիստրոսային քննությունները:
Կրթության նախարարության փոխանցմամբ, քննությունների առաջին օրը, դիմորդների գրանցմանն են ծանոթացել Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչը, Աջարիայի ԻՀ կրթության նախարար Մայա Խաջիշվիլու հետ միասին՝ Բաթումիի N10 հանրային դպրոցում բացված քննության կենտրոնում:
Նրանց փոխանցմամբ, նախարարի տեղակալը մագիստրոս դառնալու ցանկացողներին մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ քննությունները կհանձնեն բարձր գնահատականներով:
Նախարարի տեղակալի գնահատմամբ, քննության երկու կենտրոններում գրանցման գործընթացն իրականացվում է բոլոր այն հանձնարարականները հաշվի առնելով, որոնք սահմանվել է Հիվանդությունների վրեահսկման ազգային կենտրոնի, Եվրոպայի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կողմից:
Բաթումիում ընդհանուր մագիստրոսային քննություններին մասնակցում է ավելի քան 1300 դիմորդ:
2020 թվականի ընդհանուր մագիստրոսային քննությունները մեկնարկել են այսօր և կշարունակվեն մինչև օգոստոսի 4-ը ներառյալ, Վրաստանի մասշտաբով՝ քննության 19 կենտրոնում:
1tv.ge