Վրաստանի մեծամասնական պատգամավորության թեկնածուներն այսօրվանից հրաժարական կտան

Վրաստանի մեծամասնական պատգամավորության թեկնածուներն այսօրվանից հրաժարական կտան

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունների մասնակից մեծամասնական պատգամավորության թեկնածուները քաղաքական կուսակցություններից հրաժարական կտան օգոստոսի մեկից։

Օգոստոսի մեկից հրաժարական են տալու մեծամասնական պատգամավորի թեկնածու անվանված Կախեթիի, Շիդա Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի պետական լիազորները և Թբիլիսիի մունիցիպալիտետի Վակեի շրջանի գամգեբելին:

Բացի այդ, օրեր առաջ հրաժարական է տվել Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազոր Ալեքսանդրե Մոծերելիան: Նա առաջադրված է Աբաշա-Մարտվիլի-Ծալենջիխա-Չխորոծղու ընտրատարածքի մեծամասնական թեկնածու:

Կուսակցության կողմից տարածած տեղեկության համաձայն, ինչ վերաբերում է պատգամավորի թեկնածու առաջադրված վարչական պաշտոնատար այլ անձանց, նրանք հրաժարական կտան ընտրական քարոզարշավի մեկնարկից հետո:

1tv.ge