Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1171 դեպք:
Ապաքինվել է ևս 7 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 947:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6588 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 323-ը:
1tv.ge