Շրջաններում բոլորը պետք է առաջադրեն իրենց թեկնածուներին

Շրջաններում բոլորը պետք է առաջադրեն իրենց թեկնածուներին

«Մենք համարում ենք, որ շրջաններում բոլորը պետք է ունենան իրենց թեկնածուն,- այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին:

Նրա խոսքով, ընտրություններին շեշտը չպետք է դրվի միայն մեծամասնական թեկնածուների վրա:

«Թբիլիսիում սպասում ենք երկու տարածքի համալրմանը: Մենք սկզբում ասացինք, որ Թբիլիսիում պահանջ կունենայինք միայն երկու ընտրատարածքի համար, իսկ մնացած 6 ընտրատարածքները փոխանցեցինք ընդդիմությանը, որպեսզի համալրվեր:

Ինչ վերաբերում է շրջաններին, մենք համարում ենք, որ բոլորը պետք է առաջադրեն իրենց թեկնածուին: Չմոռանանք, որ ընտրություններին շեշտը չպետք է դրվի միայն մեծամասնական թեկնածուների վրա»,- հայտարարել է Ուդումաշվիլին:

1tv.ge