Վրաստանում դիմակ դնելու պահանջն ուժի մեջ է

Վրաստանում դիմակ դնելու պահանջն ուժի մեջ է

Հունիսի 12-ից հուլիսի 30-ը Վրաստանում դիմակ կրելու պահանջը խախտելու 831 դեպք է եղել:

Սա ներքին գործերի նախարարության տվյալն է: Ըստ Վրաստանի վարչական օրենսգրքի փոփոխությունների` փակ հանրային տարածքներում պանդեմիայի ընթացքում դիմակ չկրելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 20 լարիով (մոտ 6,5 $), իսկ տվյալ հանրային տարածքի սեփականատեր հանդիսացող իրավաբանական աձը կամ անհատ ձեռներեցը 500 լարիով (մոտ 160 $):

Դիմակ կրելը Վրաստանում պարտադիր է նաև հանրային տրանսպորտում և տաքսիում երթևեկելիս. Ուղևորի և վարորդի կողմից դիմակ կրելու պահանջը չկատարելու տուգանքը ևս 20 լարի է։