
Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի դպրոցի սանհանգույցի շինարարական աշխատանքները :
Նախագծով նախատեսված է կառուցել նոր կցակառույց, որտեղ տեղակայված կլինի կոյուղաջրերի պահեստ:
Ներկայումս արդեն հիմքը կառուցված է: Շինաշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող կազմակերպությունը:
Նախագծի բյուջեն կազմում է 67 000 լարի:
Ժդանովական գյուղում գյուղական ծրագրով, իրականացվում է նաև մանկապարտեզի շենքի տանիքի, սանհանգույցի, պատուհանների և միջնապատերի փոխարինումը: Նախագծի գումարը 12 000 լարի է:
Շինաշխատանքներն իրականացնում է Պետրոս Թամասյանի շինարարական ընկերությունը: