Օրլովկա – Բավրա ասֆալտապատ ճանապարհը ժամկետի ավարտից հինգ ամիս անց 12 մետր երկարությամբ ճաքել է։
Խոշոր ճաքը գոյացել է Ժդանովականի մոտակայքում գտնվող կամրջի անմիջապես վերևում։ Կամուրջը, որը գտնվում է Ժդանովական գյուղի մոտակայքում, վերանորոգվել է ասֆալտապատման ժամանակ: Այս տարի վերանորոգված կամուրջի վրա ճեղք է առաջացել ՝ հիմքի նստած լինելու պատճառով: Տեղադրված մետաղյա պատնեշները նույնպես դեֆորմացվել են:
Նշենք որ ասֆալտի ժամկետը 2 տարի է։ Այս ճանապարհահատվածի ասֆալտապատումը ավարտվել է 2019թ. նոյեմբերին, ժամկետի ավարտին մնացել է մոտավորապես մեկ տարի։ Այս ճանապարհով անցնում են ինչպես ծանր բեռնատար, այնպես էլ մարդատար ավտոմեքենաներ: Սա Նինոծմինդայից դեպի Բավրա (Հայաստան) տանող հիմնական ճանապարհն է: «NOR» ռադիոկայանը դեռևս ապրիլին էր հաղորդել , որ ասֆալտը սկսել է շարքից դուրս գալ :
Որպես հիշեցում ավելացնենք, որ երկամյա նախագծի համար մրցույթը շահեց «Սակմիլսադենմշենի» ընկերությունը`12,000,000 լարիի դիմաց: Նախագծի համաձայն ասֆալտապատվել է 14 կմ 600 մետր ճանապարհահատված:Նախագիծը հաշվի է առել այս ուղղությամբ երթեւեկող թե՛ բեռնատարները թե՛ կլիմայական պայմանները: Ընկերությունը պարտավոր է երկու տարվա ընթացքում վերահսկել ճանապարհը եւ վնասվելու դեպքում վերանորոգել այն:
Մենք փորձեցինք կապվել ընկերության տնօրենի հետ `պարզելու, թե արդյոք ճանապարհի այս հատվածը կվերանորոգվի, և երբ: Սակայն, զանգերին չպատասխանեցին: