Վրաստանը, որպես երկիր կարող է ոչնչանալ. Սաակաշվիլի

Վրաստանը, որպես երկիր  կարող է ոչնչանալ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ իր անձը չի անհետանալու եվրոպական ռադարներից, իսկ Վրաստանը մեծ վտանգի առաջ է:

Այս մասին Սաակաշվիլին ասել է TV Pirveli վրաստանյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

«Ես կարող եմ վարչապետի թեկնածու դառնալ` Եվրոպայի ամենամեծ երկրում:  Կարող եք ծանոթանալ ուկրաինական լրատվությանն ու համոզվել դրանում: Այդ պատճառով ծիծաղելի ու տարօրինակ է խոսել իմ թեկնածությունը ստիպողաբար առաջադրելու մասին: Պետք է խոսենք ոչ թե այդ մասին, այլ նրա, որ Վրաստանը կարող է ոչնչանալ որպես երկիր: Իվանիշվիլին ուզում էր, որ Սաակաշվիլին կորչի եվրոպական ռադարներից․ ես շատ հստակ եմ ներկայացված եվրոպական ռադարների վրա,  իսկ Վրաստանն այնտեղ այլևս չկա:  Ի տարբերություն գավառական քաղաքական գործչի` ինձ համար իմ երկիրն ավելի բարձր է կանգնած իմ համեստ անձից», — այսպես է արտահայտվել սաակաշվիլին:

Նախկին նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ միավորման և արագ գործելու կարիք կա` առաջիկա ընտրություններում Իվանիշվիլիի ռեժիմի «վերջը տալու» համար:aliq.ge