Մոտ ժամանակներում կվերանորոգվի 12 մետրանոց ճեղքը

Մոտ ժամանակներում կվերանորոգվի 12 մետրանոց ճեղքը

Վերականգնվելու է 12-մետրանոց ճեղքը, որը ձևավորվել է Ժդանովական գյուղի մոտակայքում գտնվող կամրջի վրա:

Այսօր մենք հեռախոսով կապ հաստատեցինք «Սաքմիլսադենմշեն» ընկերության տնօրեն Ավթանդիլ Լոմբաձեի հետ` պարզելու, թե արդյո՞ք այս հատվածը կվերականգնվի և երբ: Լոմբաձեն կոնկրետ ամսաթիվ չնշեց.

«Այն վայրը, որտեղ հայտնվել է ճեղքը, կվերականգնվի առաջիկայում», – պատասխանեց Ավթանդիլ Լոմբաձեն:

Հիշեցնենք, որ Օրլովկա-Բավրա ճանապարհի վրա ասֆալտապատումից 5 ամիս անց, 12 մետր երկարությամբ ճեղք էր առաջացել։ Կամուրջը, որը գտնվում է Ժդանովական գյուղի մոտակայքում, վերանորոգվել է ասֆալտապատման ժամանակ: Այս տարի վերանորոգված կամուրջի վրա ճեղք է առաջացել ՝ հիմքի նստվածքի պատճառով: Նշենք, որ դեֆորմացվել են նաև այդ հատվածի երկաթյա պատնեշները։

Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը և կտեղեկացնենք այդ մասին: