Վրաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ ամոնիումի նիտրատի խոշոր բեռը, որը Լիբանանում հզոր պայթյունի պատճառ է դարձել, Վրաստանից դուրս է բերվել մի քանի տարի առաջ, հաղորդում է Mash-ը:
Առկա տվյալների համաձայն, Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի պատճառ է դարձել 2,75 հազար տոննա սելիտրան, որն ավելի վաղ բռնագրավվել էր առևտրային նավից: Այն փաստը, որ բեռը Լիբանան է բերվել ռուսաստանցի նավատիրոջ պահանջով, ավելի վաղ հայտնել էին տեղական լրատվամիջոցները:
Տեղեկությունը հաստատել է նաև ռուս կապիտանը՝ հաղորդելով, որ սելիտրայի խմբաքանակը դուրս է բերվել Բաթումիից՝ հետագայում Մոզամբիկ առաքելու նպատակով:
Ըստ Վրաստանի տրանսպորտի նախարարության, սելիտրան իսկապես վրացական նավահանգստից դուրս է բերվել 2013թ.-ին՝ Մոլդովայի դրոշի ներքո նավարկող նավով: Նավատիրոջ կողմից մաքսատուրքերը չվճարելու պատճառով բեռի բռնագրավումից հետո քիմիական նյութը պահվել է նավահանգստում:
Վերջին տվյալների համաձայն պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 135 մարդ, մի քանի տասնյակ մարդ անհետ կորել է, վիրավորվել է ավելի քան հինգ հազար մարդ:
Վրաստանը Բեյրութի նավահանգստնում պայթյունի հետ որևէ ձևով կապելն անհիմն է.
Բեյրութի նավահանգստնում պայթյունի հետ Վրաստանին որևէ ձևով կապելն անհիմն է,- այս մասին հայտարարում են Ծովային տրանսպորտի գործակալությունում:
Գերատեսչության փոխանցմամբ, պաշտոնատար անձինք օգոստոսի 4-ին Լիբանանի Բեյրութ մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառ էին անվանել տարիների ընթացքում պահած մեծ քանակությամբ ամոնիումի նիտրատի պահեստավորման անվտանգության նորմերի կոպիտ խախտման փաստը:
«Նշված նյութը Բեյրութի նավահանգստում էր հայտնվել հետևյալ ճանապարհով. 2013 թվականի սեպտեմբերին Լիբանանի նավահանգստային վերահսկման պետական տեսչության կողմից ձերբակալվել է Մոլդովայի բեռնատարը, որը 2750 տոննա ամոնիումի նիտրատ էր փոխադրում Վրաստանից (Բաթումիի նավահանգիստ) Մոզամբիկ (Բեյրա նավահանգիստ):
Լիբանանի պաշտոնական իշխանության փոխանցմամբ, նավի ձերբակալությունից, նավի սեփականատեր ընկերությունն իրեն հայտարարեց սնանկ և նավը, անձնակազմը և բեռը թողել Բեյրութի նավահանգստում: Անձնակազմի անդամների թվում Վրաստանի քաղաքացիներ չեն եղել:
Բացի այդ, բոլորին հայտնի է, որ ամոնիումի նիտրատը տարիների ընթացքում Վրաստանի արտահանման ապրանքներից է և 2020 թվականին միայն Փոթիի նավահանգստից արտահանվել է 52 037 տոննա:
Նշված միջադեպի հետ Վրաստանը որևէ կերպ կապելն անհիմն է»,- հայտարարում են գործակալությունում: