
Վրաստանի ԿԳ նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է Միասնական ազգային քննությունների՝ աշխարհագրության, քաղաքացիական կրթության և ընդհանուր ունակությունների նախնական գնահատականները:
Արդյունքներին ծանոթանալու համար դիմորդները կարող են մուտք գործել online.naec.ge էջ և համապատասխան վանդակում լրացնել անձնական համարը և հնգանիշ կոդը:
Ընդհանուր ունակությունների թեստի առավելագույն բալը 80 է: Դիմորդը քննությունը հանձնած կհամարվի այն դեպքում, երբ ստանա բալերի 30 տոկոսից ավելին (24 բալից ավել):Ընդհանուր ունակությունների թեստերին ու ճիշտ պատասխաններին կարող եք ծանոթանալ այստեղ ։ aliq.ge