News.am-ի այն հարցին, թե հայկական կողմը ինչպես է գնահատում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման մասին արված հայտարարությունը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է.
“Հայկական կողմերը դեմ չեն փուլային լուծմանն այն դեպքում, եթե Ադրբեջանը, նախևառաջ, ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնի Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները և ԼՂՀ-ի հետ սահմանները հստակեցնելու ուղղությամբ բանակցություններ սկսի”:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային ծրագիր: Ծրագրի մանրամասները նա չէր հստակեցրել:
Էլմիրա Աբգարյան