Վրաստանի առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, մինչև 17 տարեկան երեխաների համար 200 լարի օգնությունը ստանալու համար, գրանցումը հատուկ կայքում սկսվելու է օգոստոսի 15-ին:
Այս մասին նախարարը հայտարարել է «Քրոնիկայի» եթերում:
Ըստ նրա, եթե ծնողը չի լրացնի դիմումը, դա ապացույց կլինի, որ նա հրաժարվում է փոխհատուցում ստանալուց:
«Առողջապահության նախարարությունը ներկայումս աշխատում է կայքի ստեղծման վրա, որտեղ հնարավոր կլինի օգոստոսի 15-ից գրանցվել մեր քաղաքացիների համար: Գրանցվելուց հետո, իհարկե, մենք կապ կհաստատենք ընտանիքների հետ և համապատասխան տեղեկությունները ստանալուց հետո, սեպտեմբերի 1-ից մինչև 15-ը գումարը կփոխանցենք երեխաների ծնողներին:
Եթե ծնողը չի լրացնում դիմումը, ապա նա դրանով հաստատում է կառավարությանը, որ ինքը հրաժարվում է փոխհատուցումից: Այդպիսով գրանցումը պարտադիր է: Հաշվի առնելով, որ մենք ունենք ամբողջական տվյալներ և երեխաների գրանցման տվյալների բազա, կառավարությանը անհրաժեշտ են կոնկրետ տվյալներ: Գրանցումը կլինի բավականին հեշտ»,- ասել է Տիկարաձեն: