Աշնանային զորակոչը Վրաստանում սկսվել է օգոստոսի 3-ին և կտևի մինչև դեկտեմբերի 26-ը:
Աշնանային զորակոչի շրջանակներում, ըստ գրաֆիկի, Նինոծմինդայի մունիցիպալիտետից 28 մարդ կներգրավվի պաշտպանության նախարարության, 8 հոգի ՝ Արդարադատության նախարարության և 3 հոգի ՝ Ներքին գործերի նախարարության կազմի մեջ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինծառայության պետ Նաիր Մանուկյանը հավելեց, որ նրանք ստացել են նոր գրաֆիկ, ըստ որի 30 անձինք պետք է անցնեն կրկնակի բուժզննում, որոնց ծառայությունը առողջության տարաբնույթ պատճառներով հետաձգվել էր: Այժմ նրանք պետք է անցնեն հանձնաժողով:
Վրաստանում զինծառայությունը պարտադիր է: Զինվորական ծառայության համար ենթակա անձինք 18-ից 27 տարեկաններն են, իսկ պարտադիր զինվորական ծառայությունը տևում է 1 տարի: Այս պահին Նինոծմինդայի մունիցիպալիտետից շուրջ 62 մարդ տարբեր ուղղություններով ծառայում է Վրաստանի տարբեր մասերում:
Համաձայն վրացական օրենսդրության ՝ ուսանողները, գյուղի ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ կերակրողներն ու առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները ժամանակավորապես ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից: Վրաստանում նրանք պաշտոնապես և ժամանակավորապես ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից վճարելով՝ 2000 լարի գումար: 2000 լարի վճարելով ՝ մարդը 18 ամսվա արտոնյալ ժամկետ է ստանում: Միևնույն անձը կարող է 2 անգամ վճարել և հետաձգել ծառայությունը: Այս տարի գարնանային ծառայության շրջանակներում երեք հոգի են վճարել և հետաձգել պարտադիր զինծառայությունը ՝ բյուջե վճարելով 6000 լարի:
Մանրամասները տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի զինծառայության պետ Նաիր Մանուկյանից.
Radio NOR · Начался осенний призыв на срочную службу в армию