Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ օգոստոսի 7-ին և 8-ին երկրում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակը: Օդի ջերմաստիճանը կկազմի +31, +36 աստիճան: Օգոստոսի 10-ի օրվա երկրորդ կեսից անձրև է սպասվում․ երկրում ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում մինչև օգոստոսի 15-ը:
Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կկազմի +24, +29, իսկ արևելյան Վրաստանում՝ +28, +33 աստիճան տաքություն:
Մայրաքաղաքում մինչև օգոստոսի 11-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, օգոստոսի 11-ից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: aliq.ge