Կորոնավիորուսը Վրաստանում. Օգոստոսի 7-ի տվյալները

Կորոնավիորուսը Վրաստանում. Օգոստոսի 7-ի տվյալները

Օգոստոսի 7-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1213 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 7 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 994 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6680 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 333 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: aliq.ge