Երիտասարդ տղամարդու դին, ում սպանել էին Ախալքալաքում տեղի ունեցած դիմակայության ժամանակ, տեղափոխել են Կուլիկամ գյուղ: Ինչպես դեպքի վայրից են հաղորդել , նրա դին սկզբից տեղափոխել էին Ախալցիձեի դիահերձարան:
Ախալքալաքի մուտքի մոտ ողջ գիշերվա ընթացքում կենտրոնացված էին ոստիկանները:
Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում իրավիճակը սրվել է, ինչը անհրաժեշտություն է առաջացրել կենտրոնացնել ոստիկանական ուժերը:
Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ, Բեսիկ Ամիրանաշվիլին ասում է, որ սպանվածի համագյուղացիները Ախալքալաքում այրել են ենթադրյալ մարդասպանի հարազատների անշարժ գույքը: Ըստ նրա, իրավիճակը ներկայումս վերահսկվում է ոստիկանության կողմից:
Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Ախալքալաքում: Հրազենային վնասվածքից սպանվել է 27 տարեկան տղամարդ: Ինչպես հայտնել են ներքին գործերի նախարարությունից, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի ապօրինի գնում և պահում) հոդվածներով:1tv.ge