Հեշտիայի բնակիչները կրկին բողոքում են հողի խնդիրների համար

Հեշտիայի բնակիչները կրկին բողոքում են հողի խնդիրների համար

NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Հեշտիան ունի տարածքներ որոնք չեն գտնվում ոչ մեկի սեփականության տակ, (պատկանում են պետությանը) բայց դրանցից օգտվում էին միայն մի քանի հոգի, դրա համար բնակիչները փորձում էին այդ հողերը հավասար բաժանել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանար օգտվել: Հուլիսի 27 -ին Հեշտիայի բնակիչները միասնական բարձրացել էին հնձելու այդ տարածքները:

Այսօր՝ Հեշտիայի բնակիչները կրկին հավաքվել էին Նինոծմինդայի քաղաքապետարանի դիմաց հողերի խնդիրներով:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում պատմեց բնակիչների հավաքվելու բուն պատճառը. «Այն տարածքները որոնք գտնվում են պետական սեփականության տակ եւ առաջ օգտվել են միայն մի քանի հոգի, հիմա արդեն բնակիչները ընդհանուր որոշում կայացրեցին, որ հնձեն այդ տարածքները եւ բաժանեն հավասար բոլորին եւ դա այդպես էլ եղավ: Հիմա խոսքը գնում է 4,40 հա հողակտորի մասին, որը գտնվում է Ափչալա լճի ափին եւ Մ.Սիմոնյանի սեփականության ներքո: Կա փաստաթուղթ, որի օրինականությանը բնակչությունը չի հավատում: Այդ պատճառով էլ բնակիչները հանդիպեցին քաղաքապետի եւ էկոնոմիկայի ծառայության պետի հետ: Բանակցությունների ընթացքում որոշվեց, որ կամ Մ.Սիմոնյանի ընտանիքի եւ իր տղաների հետ համաձայնության գալ եւ բնակչության հետ հավասար օգտագործել այդ հողը, կամ էլ եթե չհամաձայնվեն այդ ընդհանուր հարցի շուրջ, ապա բնակչությունը պատրաստ է դիմելու դատարան եւ պարզել փաստաթղթի օրինականությունը: Եթե պարզվեց, որ օրինական է՝ պարզ է, մենք հեռու կմնանք, իսկ եթե պարզվի, որ սեփական չէ՝ կօգտագործեն բնակիչները»:

Եգոր Քոթոյանի հետ զրույցը՝ նյութում.

Radio NOR · Հեշտիայի բնակիչները կրկին բողոքում են հողի խնդիրների համար

Մեխակ Սիմոնյան էլ իր հերթին նշեց. «Ասում են, որ հողը պետական է, ինչպես կարող է պետական լինել, քանի որ դա իմ սեփականությունն է արդեն 30 տարի: Իմ փաստաթղթերը թարմացված չեն, ես տվել եմ դրանք օրենքով թարմացնելու, եթե պատասխանը դրական եղավ ուրմեն ես եմ հողատերը»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի բնակիչները կրկին բողոքում են հողի խնդիրների համար

https://www.facebook.com/radiotvnor/videos/2796793180536253/