«Վրացական երազանք» կուսակցությունից Նինոծմինդա-Ախալքալաքի շրջանի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Հենզել Մկոյանը NOR ռադիոյին ասաց, որ իրեն և իր ընտանիքին սպառնում են:
5 միլիոն դոլար են պահանջում: Երկու անգամ սպառնալիքի զանգեր է ստացել Ռուսաստանից ՝ WhatsApp- ի և մեսենջերի միջոցով, ռուսերեն են խոսել կովկասյան շեշտադրմամբ: Առաջին փաստը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 20-ին, երբ նրան զանգել են և պահանջել հեռանալ քաղաքականությունից և չմասնակցի ընտրություններին , այլապես կխլեն իրենից ամենաթանկ մարդուն: Մի քանի օր անց՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել երկրորդ հեռախոսազանգը և Մկոյանին ասել են՝ որ պետք է 5 միլիոն դոլար փող փոխանցի իրենց հաշվեհամարին: Նրանք սպառնացել են սպանել, եթե նա փողը չտա:
Ըստ Մկոյանի, նրա ընտանիքի անդամները գտնվում են սթրեսի և հոգեբանական ճնշման տակ: Մկոյանի հայտարարությամբ արդեն դիմել է Վրաստանի գլխավոր դատախազություն, իսկ մյուս օրը նրան հարցաքննել են դատախազության կողմից:
Հարցին, թե նախատեսո՞ւմ եք մասնակցել խորհրդարանական ընտրություններին, Մկոյանը պատասխանեց, որ ինքը դեռ չգիտի ՝ ընտրություններում թեկնածուություն կառաջադրի թե ոչ, բայց ժողովրդավարական երկրում նման բան չպետք է տեղի ունենա : «Ես իսկապես շատ եմ հոգնել քաղաքականությունից, բայց եթե բնակիչներն ինձ ստիպեն, գուցե ես ինքս առաջադրեմ թեքնածոււությունս», – ավելացրեց Հենզել Մկոյանը:
Այս մասին մեզ ավելի մանրամասն ասաց Հենզել Մկոյանը: