Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհը ասֆալտապատման գործընթացում է: ԱՆցկացվում է ասֆալտի առաջին շերտը:
Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում է նաև խճապատում և հարթեցում: Ասֆալտի առաջին շերտն արդեն փռվել է Ախալքալաք քաղաքից մինչև Ջիգրաշեն գյուղ:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել է 2019 թվականի հուլիսին, որն իրականացնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը: Ծրագրի համաձայն գործակատարը պարտավորվում է ավարտին հասցնել 2020-ի օգոստոսին, այսինքն `այս ամսվա ընթացքում: Այս ճանապարհի կառուցման համար տրամադրվել է 19 միլիոն լարի:
“საგზაო სამშენებლო სამართველო №1” ճանապարհաշինական ընկերությունը մրցույթը շահել է 14,750,000 լարիի դիմաց: Իսկ ենթակապալառուն Ջավահավտոգզա ճանապարհաշինական ընկերությունն է:
Լրացուցիչ մանրամասներ մեր լուսանկարներում: