Երեկ՝ օգոստոսի 11- ի երեկոյան, ժամը 23։20-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվեց երկրաշարժ։ Երկրաշարժը ուղեկցվեց հետցնցմամբ՝ 3.4 մագնիտուդ ուժգնությամբ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Փարավանի լճում` 12 կմ խորությամբ։ Երկրաշարժի առաջին ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3.6 մագնիտուդ։
Ցնցումները զգացվել են ողջ մունիցիպալիտետում։