Եթե չկրենք դիմակներ և չպաշտպանենք սոցիալական հեռավորություն, հնարավոր է, ուսումը սկսելը լինի ռիսկի տակ

Եթե չկրենք դիմակներ և չպաշտպանենք սոցիալական հեռավորություն, հնարավոր է, ուսումը սկսելը լինի ռիսկի տակ

Եթե մենք այնպես վարվենք, ինչպես այսօր ենք վարում, հնարավոր է, սեպտեմբերին ուսումն սկսելը լինի ռիսկի տակ,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստից հետո:

Նախարարի խոսքով, քաղաքացիները պետք է առավելագույնս պաշտպանեն կանոնները, որպեսզի ուսման մեկնարկի հետ խնդիրներ չունենանք:

«Այս պահի դրությամբ ուսման հետ կապված փոփոխություններ չենք նախատեսում: Կարևոր է, քաղաքացիները հաշվի առնեն, որ այս ամենը կախված է մեր պահվածքից: Այսօր չենք կրում շնչադիմակներ, չկա սոցիալական հեռավորություն, սա, իհարկե, կտանի այն որոշման, որ հնարավոր է, սեպտեմբերին ուսումն սկսելը լինի ռիսկի ներքո: Ուստի, կարևոր է մեր քաղաքացիների մոբիլիզացումը, որպեսզի մեր երեխաներին տանք անվտանգ դպրոցներում, կորոնավիրուսից ազատ միջավայրում ստանալ կրթություն»,- հայտարարել է Տիկարաձեն:

Վրաստանում ուսումնական գործընթացե մեկնարկում է սեպտեմբերի 15-ին:1tv.ge