Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են սահմանը բացելու հարցը

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են սահմանը բացելու հարցը

Ուղևորահոսք ապահովելու համար սահմանների բացման մասով երկխոսություն կա Ռուսաստանի հետ, հայտել է պարետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահին ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա երկկողմանի ֆորմատով է արվում։ Ցամաքային սահմանների մասով դեռևս քննարկումներ չկան ոչ Վրաստանի, ոչ էլ Իրանի հետ։ Դեռևս նույն ռեժիմն ու նույն սահմափակումները պահպանվում են», – ասել է նա։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, այն արդեն 5 անգամ երկարաձգվել է։ Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։

PanArmenian