Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում գյուղական ծրագրով աշխատանքները մոտենում են ավարտին:
Բնակիչների որոշմամբ՝ գյուղում կառուցվել է 2 x 2 քմ մակերեսով շինություն, որտեղ կտեղադրվի ջրամղիչ պոմպը: Այս աշխատանքների համար հատկացվել է 12,000 լարի:
Նշենք, որ նախագծով շինությունը նախատեսված էր կառուցել գետի ափին, կառույցը պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով, եւ պոմպակայանի համար գնվեն եւ տեղադրվեն տուրբիններ:
Այս աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռներեց Փիրուզ Վանաձեն:
Ըստ Փիրուզ Վանաձեի, բոլոր աշխատանքներն ավարտվել են, մնում է տուրբինի առաքումը, որը կբերվի Չինաստանից՝ մինչև սեպտեմբերի 20-ը:
Մանրամասները՝ աուդիո նյութում.