
NOR ռադիոն բազմիցս խոսել է այն մասին, որ Նինոծմինդայի շրջանում աղբամանների պակաս է զգացվում: Մեր անցած նյութում նշել էինք, որ օգոստոսի 6 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետը ձեռք է բերել թվով 100 աղբամաններ, 1100 լիտր տարողությամբ:
Հեշտիայի գյուղական համայնքին հատկացվել է 11 աղբարկղ:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր համայնքին հատկացվել է 11 աղբարկղ, որոնք բաժանվել են հետեւյալ կերպ` 2 ական աղբամաններ Ղաուրմա, Թորիա, Ուչմանա գյուղերին եւ 5 աղբարկղ` Հեշտիա գյուղին»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.