Ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի մարտը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
Նրա խոսքով, հետաձգման հետ մեկտեղ, տուգանքներ չեն սահմանվի:
«Ճգնաժամի ազդեցությունը, ինչպես երևում է և փաստ է, ոչ միայն Վրաստանում, այլ՝ գլոբալ, կլինի երկարաժամկետ: Մեզ արդեն բազմիցս դիմել են ավտոմեքենա ներկրողները և այն քայլը, որը մենք ձեռնարկեցինք մաքսազերծման հետ կապված, արդեն մեկ անգամ երկարաձգել ենք: Ֆիսկալ տարվա շահերից ելնելով, ավելի լավ կլինի, որ հետաձգենք մինչև մարտի 21-ը, որը նշանակում է, որ կհետաձգվի ինչպես մաքսազերծումը, այնպես էլ՝ տուգանքները: Դա կվերաբերի մոտ 24 000 ավտոսեփականատիրոջ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: 1tv.ge