Նորաշենի փողոցների մուտքերը անանցանելի են դարձել

Նորաշենի փողոցների մուտքերը անանցանելի են դարձել

Նինոծմինդա-Օրլովկա կենտրոնական մայրուղու ասֆալտապատումից հետո, որն իրականացրել է «Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը, Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի ճանապարհներն անանցանելի են դարձել:

Պատճառն այն է, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում բարձրացվել է ճանապարհի մակարդակը` Նորաշենի հատվածի յոթ փողոցների մակարդակի համեմատ, ինչի արդյունքում ճանապարհի հարակից հատվածները չեն ասֆալտապատվել եւ խոչընդոտում են տրանսպորտային միջոցների տեղաշարժին:

Արդյո՞ք փողոցների այս հատվածները կասֆալտապատվեն, այս հարցով մենք կապվեցինք «Արալի» ճանապարհաշինական ընկերության ղեկավար Օթար Տատիշվիլիի հետ, ով նշեց, որ վերականգնման աշխատանքները դեռ չեն ավարտվել, և ըստ պայմանագրի, ժամկետը լրանում է նոյեմբերին: Ինչ վերաբերում է յոթ փողոցների ճանապարհային հատվածներին, ապա նախագիծը նախատեսում է յուրաքանչյուր փողոցի համար 10 մետր ասֆալտ: