Ժդանովականցիները խնդրում են ճանապարհին արհեստական արգելակներ տեղադրել

Ժդանովականցիները խնդրում են ճանապարհին արհեստական արգելակներ տեղադրել

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի բնակիչները խնդրում են գյուղի միջով անցնող Վրաստան-Հայաստան մայրուղու վրա տեղադրել ճանապարհի արհեստական արգելակներ՝ ավտոմեքենաների արագությունը սահմանափակելու համար:

Բնակիչների խոսքով ՝ ավտոմեքենաների բարձր արագությամբ երթեւեկելը վտանգավոր է գյուղացիների համար: Այդ պատճառով ծնողները թույլ չեն տալիս երեխաներին խաղալ կամ հեծանիվ վարել, երեխաների համար անվտանգության պայմանները հաշվի չեն առնվում:

Բնակիչների խոսքով ՝ մեկ ամիս առաջ պաշտոնական նամակով դիմել են Նինոծմինդայի քաղաքապետին ՝ բայց այդպես էլ պատասխան չեն ստացել:

Այս առիթով մենք դիմեցինք քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին ՝ պարզելու, թե արդյոք կտեղադրվեն արգելակներ:

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը պատասխանեց, որ հիմնական ճանապարհն անցնում է Ժդանովական գյուղով, և այս ճանապարհը սպասարկում է ճանապարհային դեպարտամենտը. «Հենց բնակիչները կապվեցին մեզ հետ, մենք անմիջապես գրավոր դիմեցինք ճանապարհային դեպարտամենտ: Իհարկե, մենք գիտենք, որ ճանապարհը վտանգ է ներկայացնում հետիոտների համար, բայց ճանապարհային դեպարտամենտն ինքն է որոշում, թե որտեղ պետք է տեղադրել խոչընդոտներ ՝ արագությունը սահմանափակելու համար ՝ ելնելով երթևեկության մասին օրենքից:



Opinion, pooling and voting