
Դպրոցներում աշակերտների համար շնչադիմակ կրելը պարտադիր չի լինի: Այս մասին ասվում է նոր ուսումնական տարվա հետ կապված կրթության և առողջապահության նախարարությունների մշակված հանձնարարականներում:
Ըստ հանձնարարականների, դպրոցները պարտավոր են ունենալ շնչադիմակների պահեստ:
Շենք մուտք գործող ցանկացած անձ պետք է անցնի ախտահանիչ լուծույթով ներծծված գորգով, անցնի ջերամաչափում և ձեռքի ախտահանում
Դպրոցի ընդհանուր շահագործման տարածքում (այդ թվում, միջանցք, ուսուցչանոց և այլն) գտնվող ցանկացած անձ (բացառությամբ աշակերտների) պետք է կրի շնչադիմակ, այդ թվում, դասամիջոցին:
Ջերմություն կամ շնչառական խնդիրներ ունեցող աշակերտների համար ժամանակավոր մեկուսացման սենյակի հատկացում
Սանիտարական հանգույցի մշակում յուրաքանչյուր դասամիջոցին
Հերթափոխների միջև կես ժամ ընդմիջում, դասասենյակների սանիտարական մաքրում և օդափոխում
Վրաստանի հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ին: 1tv.ge