Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի համար նախատեսված է 16,000 լարի:
Բնակիչների որոշմամբ ՝ այդ գումարը բաժանվել է երկու մասի ՝ ջրամատակարարման համակարգի վերականգնման համար 8000 լարի և մինի մարզադաշտի կառուցման համար ՝ 8000 լարի:
Համաձայնագիրը ստորագրվել է Հարություն Մանվելյանի հետ: Ներկայումս ավարտվել են մինի մարզադաշտի կառուցման ծրագրված աշխատանքները:
Ինչ վերաբերում է ջրամատակարարման համակարգի վերականգնմանը, ապա այն գտնվում է վերականգնման գործընթացում: