Տեղեկատվական դասընթաց երիտասարդ ընտրողների համար

Տեղեկատվական դասընթաց երիտասարդ ընտրողների համար

Օգոստոսի 10-ին և 11-ին USAID-ի և Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի PITA ծրագրի շրջանակներում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և ընտրական համակարգերի զարգացման, բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպվեց թրենինգ թրեներների վերապատրաստման համար՝ «Տեղեկատվական դասընթաց երիտասարդ ընտրողների համար» թեմայով:


Թրենինգից հետո խմբի անդամները, ովքեր 13 տարբեր շրջանների երիտասարդական կենտրոններից են, 3 ամսվա ընթացքում Վրաստանի տարբեր քաղաքապետարաններում և գյուղերում երիտասարդ ընտրողներին կտրամադրեն տեղեկատվություն ընտրությունների վերաբերյալ:
Թեմաներն են՝
✅Ընտրությունների էությունը
✅Ընտրական մարմինները

✅Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման սկզբունքները
✅Ընտրողների մասնակցության կարևորությունը ընտրություններում
✅Ընտրություններում ապատեղեկատվության կանխումը
✅COVID-19 համաճարակը և ընտրությունները:


Հանդիպմանը ներկա էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Թամարա Ժվանիան, PITA ծրագրի ղեկավար Լաշա Ջուղելին, ինչպես նաև USAID-ի աշխատակից Լոռա Բերգերը:
Հետևյալ ծրագիրը անցկացվելու է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում, իսկ երիտասարդ թրեներները լինելու են Գոհար Աղջոյանը, Չիչակ Նասիբովան, Մզիա Խմալաձեն և Մերուժ Խնկոյանը: Նշենք նաև, որ Գոհար Աղջոյանն ու Չիչակ Նասիբովան նույն թրենինգները կանցկացնեն ոչ միայն Նինոծմինդայի մունիցիպալիտետում, այլ նաև՝ Մառնեուլիում:

Նյութը տրամադրել է NOR ռադիոկայանի կամավոր Գոհար Աղջոյանը