Զրոյից մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաներին հասանելիք 200 լարի օգնություն ստանալու համար, ծնողները հատուկ կայքէջում գրանցում կարող են անցնել վաղվանից:
Էլեկտրոնային կայքէջում պետք է լրացվի հետևյալ տեղեկությունը.
Այն դեպքում, եթե Արդարադատության նախարարության սպասարկման գործակալության կողմից չի հաստատվի կապը երեխայի և ծնողի միջև, ծնողը պետք է կայքէջում վերբեռնի երեխայի ծննդյան վկայականը:
Սոցիալական օգնությունը տրվում է երեխայի ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից կայքէջում հայտադիմումը լրացնելուց հետո: Զրոյից մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաների համար 200 լարի օգնություն ստանալու համար, ծնողները կարող են գրանցում անցնել օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի մեկը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել 15 05 հեռախոսահամարին:
Գրանցման մասին համապատասխան հրահանգը հասանելի է առողջապահության նախարարության www.moh.gov.ge կամ daxmareba.moh.gov.ge կայքէջում, որը հասանելի կլինի վաղվանից: 1tv.ge