
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կամաց – կամաց սկսվում է ցորենի և գարու բերքահավաքը:
Կան գյուղեր որտեղ հացահատիկի հավաքումը դեռեւս չի սկսվել, զանգվածային բերքահավաքը կսկսվի մոտավորապես մեկ շաբաթից:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց. «Հացահատիկի միջին բերքատվությունը համեմատական կարգով այս տարի լավ է, չնայած որ կարկուտը վնաս էր հասցրել, բերքի 10 -15 տոկոսը կարելի է ասել որ կորավ: Հավաքը դեռ նոր է սկսվել, բայց ծախսերի շատ լինելը արդեն զգացվում է: Հացահատիկի գինը 70-80 թեթրի է, կոմբայնով 1 ար հնձելը արժի 2 լարի, իսկ մեքենայով հացահատիկի տեղափոխման գինը կախված է տարածության երկարությունից»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.