
Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են օտար երկրի 4 քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, այս մասին հայտնում է Aliq.ge կայքը:
Հանցանքը ենթադրում է 4-ից 5 տարվա ազատազրկում:
«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները, սահմանային անցակետը շրջանցելով, Հայաստանի Հանրապետությունից խմբով ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը: Հետաքննությունն ընթանում է պետական սահմանն ապօրինի հատելու փաստով, Վրաստանի ՔՕ-ի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով»,- ասվում է հայտարարության մեջ: